ԶՈւ գնդապետ․ Պատերազմի 1500 վիրավոր դեռ բուժվում է![]() 29 մարտի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, Ազգային անվտանգության ծառայության սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11,000 վիրավոր և հիվանդ, հայտարարել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը։ Գնդապետն ամփոփել է ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։ «55%-ն ունեցել է թեթև վիրավորվումներ, 35%-ը՝ միջին ծանրության, 7%-ը՝ ծանր, 2%-ը՝ ծայրահեղ ծանր»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը հայտնել է, որ այժմ փաստացի բուժվում է մոտ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։ Նրա խոսքով` 885 զինծառայող հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեն։ Արցախում 44-օրյա պատերազմից՝ նոյեմբերի 10-ից հետո առաջին անգամ հայկական կողմը ներկայացրել է վիրավոր զինծառայողների մոտավոր թիվ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |