ՀՀ-ում Covid-19-ի 1116 նոր դեպք կա և 23 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 1116 նոր դեպք կա և 23 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 194,852-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1116-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3552 դեպք կա, այլ պատճառով՝ 904։

Ապաքինվել է ևս 864 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 174,545 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15,851-ի:

Ապրիլի 1-ին 4830 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 864,876 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---