«Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածն անժամկետ է դարձել 2 ապրիլի 2021 - 14:02 AMT PanARMENIAN.Net - «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածը, որը հնարավորություն է տալիս ՌԴ մեկնել՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը, անժամկետ է դարձել։ ՌԴ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ծրագիրը ՀՀ և Բելառուսի քաղաքացիներից բացի, կգործի նաև Ղրղզստանի համար։ Ըստ ծրագրի՝ քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, ինչն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ: «Ճամփորդիր առանց Covid-19» ծրագիրը պաշտոնապես գործարկվել է փետրվարի 1-ից, այն գործում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |