ԱՄՆ-ն ՀՀ-ին հավելյալ $1 մլն է հատկացրել՝ աջակցելու Covid-19-ի դեմ պատվաստմանը 7 ապրիլի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով հավելյալ $1 մլն է տրամադրում` կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստման գործընթացին աջակցելու համար: Այսպիսով, մինչ այժմ Հայաստանում համավարակի դեմ պայքարին ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը դառնում է $11 մլն-ից ավելի։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմելու համար: «Համաճարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ Covid-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին` հաղթահարելու Covid-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»,- հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ ՄԶԳ-ից նշում են նաև, որ համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ն սերտորեն գործակցում է ՀՀ-ի հետ հանրային առողջության պահպանման համար։ Այդ գործակցությունը ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |