Նախարար․ Արցախում 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր![]() 7 ապրիլի 2021 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Արցախում 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր։ Այդ մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ դեռ մի քանի հարյուր կացարան է կառուցվել, առաջիկա ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։ Առաքելյանն ասել է, որ նոր բնակելի տներ են կառուցվում Արցախի գյուղական այն համայնքներում, որոնք ունեն հնարավոր ենթակառուցվածքներ և կարող են ավելի շատ բնակիչների սպասարկել, քան ներկայումս են բնակվում, տեղեկացնում է Pastinfo-ն։ Նախարարը նշել է, որ բնակելի տների կառուցման համար ֆինանսեր են ուղղվելու և «Հայաստան» համահայկական հիմնադրամից, և պետբյուջեից։ «Այս պահին ընդհանուր բյուջեն նախանշվել է 110 մլրդ դրամ, որից 52 միլիարդը տրամադրվելու է բյուջեից»,- ասել է Առաքելյանը։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մոտ 4000 տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2000 տուն կառուցելու նախագծեր կմշակվեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |