Մուրադով. Գերիների վերադարձ չէր նախատեսվում, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը 9 ապրիլի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը, պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում էին, թե գերիներ են վերադառնալու, բայց չվերադարձան, ասել է, որ «նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», տեղեկացնում է «Հրապարակը»։ Թերթի թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում է հանդիպել Մուրադովին, որը պատրաստվում էր գնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն չի եղել։ Մուրադովի թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |