Բելգիայի ԱԳՆ-ն դրամաշնորհ է հատկացրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Բելգիայի ԱԳՆ-ն դրամաշնորհ է հատկացրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

PanARMENIAN.Net - Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը բացառիկ որոշմամբ դրամաշնորհ է հատկացրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, տեղեկացնում է այդ երկրում ՀՀ դեսպանությունը։

Բելգիայի ԱԳՆ-ն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:

Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ դրամաշնորհը հաստատվել է՝ չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:

Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրները, նաև սոցիալական ինտեգրման հարցերը։ Այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---