Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ Ղեկին ծանրամարտիկ Մարտիրոսյանն էր

Մահվան ելքով վրաերթ՝  Երևանում․ Ղեկին ծանրամարտիկ Մարտիրոսյանն էր

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, վերջինս մահացել է:

Նա փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց։ Մարտիրոսյանը սթափ է եղել, փոխանցում է Shamshyan.com-ը։

Դեպքով քրեական գործ է հարուցվել ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Մարտիրոսյանը հենց ապրիլի 12-ին է Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---