Սարգսյանի գրասենյակ․ Ալիևը պետք է կողմնորոշվի՝ իր որ սուտն է ավելի «ճիշտ»13 ապրիլի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ», իսկ եթե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է նրան, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները, հայտարարել են Սարգսյանի գրասենյակից։ Երրորդ նախագահի գրասենյակից մանրամասնել են այդ պահանջները, նշելով՝ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի և Արցախի միջև անխափան և հուսալի ցամաքային սահմանի (ցամաքային կապի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ առկա հարցերի մասին է խոսքը: «Դիվանագիտական ճակատում և պատերազմում Սերժ Սարգսյանին պարբերաբար պարտված Ալիևի ներկայիս ոգևորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգևորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները»,- հայտնել են Սարգսյանի գրասենյակից։ Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել է բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի»: Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահի իրարամերժ այն պնդումներին, թե ՀՀ երրորդ նախագահը մեկ մերժում էր հողերը հանձնել, մեկ խոստանում հանձնել դրանք, իսկ իրեն՝ Ալիևին «ստիպում էին ճանաչել ԼՂ անկախությունը, բայց դրան չի գնացել»։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |