ԼՂԻՄ դեոկուպացիա և անջատում՝ հանուն փրկության․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի ապագայի մասին14 ապրիլի 2021 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը որպես քաղաքական ու բանակցային, ոչ թե ռազմական հարց, դնելու է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեոկուպացիայի խնդիրը, և շարունակի ԼՂ համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցությունների ապագային։ Նա հատուկ ընդգծել է, որ ասվածը պետք է ձևակերպվի ոչ թե որպես ռազմական, այլ՝ բանակցային հարց։ «Դուք տեսաք՝ երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություն տեղի ունեցավ Ադրբեջանում։ Դա ուղղակի աներևակայելի բան է, ու բոլոր ամբիոններից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների ու զոհերի թանգարան բացվել մի երկրում, ինչը հայատյացության ամենամեծ դրսևորումն է։ Սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանն ի ցույց դնենք ԼՂ համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը հետագա բանակցությունների գործընթացի առանցքը պիտի կազմի», - նշել է նա։ Ապրիլի 12-ին Բաքվի կենտրոնում բացվել է «հաղթանակի այգի», որտեղ ցուցադրվում է վերջին պատերազմի ռազմավարը, ինչպես նաև՝ զոհված հայ զինվորների սաղավարտներ ու մահացող և տանջվող հայ զինվորներին պատկերող մանեկեններ։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին |