Հայ երիտասարդությունը բուհերում պայքար է սկսել կաշառակերության դեմ

PanARMENIAN.Net - «Միասին» երիտասարդական շարժումը յուրահատուկ միջոցով պայքար է սկսել կաշառակերության դեմ: Այդ շարժման շրջանակներում այսօր առավոտյան որոշ երեւանյան բուհերի պատերին, կանգառներում եւ այլ բազմամարդ վայրերում փակցվել էին ավելի քան մեկ տասնյակ դասախոսների լուսանկարներ, որոնք հավաքվել էին «Կաշառակերներ» ընդհանուր անվան տակ: Բացի լուսանկարներից տեղեկություն էր ներկայացվել դասախոսների գործունեության, նրանց անցած «մասնագիտական» ուղու մասին:



Շարժման մասնակիցները բոլոր ուսանողներին կոչ են անում միանալ այդ պայքարին եւ օգնել արմատախիլ անելու նման երեւույթները բուհերից:



Կաշառակերության դեմ պայքարողների դեմ իրենց «պայքարն» են սկսել երեւանյան ոստիկանները, որոնք, շրջապատելով կանգառն ու մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող գետնանցումը, «օգնում էին» կաշառակերության վերացմանը` պատերից պոկելով լուսանկարները:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---