ԱՄՀ-ն 2021-ին ՀՀ-ում 1% տնտեսական աճ է կանխատեսում, 2022-ին՝ 3.5%23 ապրիլի 2021 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2021-ին Հայաստանում 1% տնտեսական աճ է կանխատեսում, 2022-ին՝ 3.5%։ Այդ մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Նաթան Փորթերը։ «Հայաստանի տնտեսությունը լրջորեն տուժել է Covid-19 պանդեմիայից և ռազմական գործողություններից։ 2020-ին ՀՆԱ-ն կրճատվել է 7.6%-ով, ինչը պայմանավորված է անկումով ծառայությունների և առևտրի ոլորտում։ Տարեկան սղաճը 2021թ․ մարտին հասել է 5.8%՝ սննդամթերքի գների գլոբալ աճի և դրամի փոխարժեքի նվազման ֆոնին։ Բյուջեի դեֆիցիտը 2020-ին ավելացել է մինչև ՀՆԱ-ի 5.5%՝ խոցելի ձեռնարկություններին և տնային տնտեսություններին աջակցության, ինչպես նա առողջապահության ավելի մեծ ծախսերի ազդեցության պատճառով։ Պետական պարտքը 2020-ին կազմել է ՀՆԱ-ի մոտ 63.5%։ Ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 3.1%, իսկ համախառն ռեզերվները, թեև մի փոքր պակասել են, ադեկվատ են մնում»,-հայտարարել է Փարքերը։ Ըստ նրա, ՀՀ տնտեսության վերականգնումը, հավանաբար, տևական կլինի։ «Կարճաժամկետ հեռանկարում առավել բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել ավելի արագ, քան ակնկալվում էր պատվաստման ընթացքին, մինչդեռ վարակի նոր ալիքները, անկայունության խորացումը գլոբալ ֆինանսական շուկաներւմ կամ առևտրային լարվածությունը կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ առաջացնել»,-ասել է նա։ ՀՀ տնտեսական աճը 2021թ․ բյուջեում կանխատեսվում է 3.2%։ ՀԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 3.4%-ով, իսկ 2022-ին՝ 4.3%-ով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |