Երևանում վառել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Ջահերով երթը սկսվում է

Երևանում վառել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Ջահերով երթը սկսվում է

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկում է ավանդական ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

Երթը մեկնարկում է Ազատության հրապարակից` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները վառվելով։ Այն անցնում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով։

«Ջահերով երթը պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու երթի շարժիչ ուժը երիտասարդներն են, ովքեր պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին»,- ասվում է ՀՅԴ ՀԵՄ հայտարարության մեջ:

Ջահերով երթի մեկնարկից առաջ մասնակիցներն, ինչպես միշտ, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Որպես բողոքի նշան Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ ակցիայի մասնակիցներն այրել են Թուրքիայի դրոշը։

2020-ին ջահերով երթ չիրականացվեց՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---