Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հարցը «կարգավորված է»11 մայիսի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարգավորված է»: «Պատերազմից հետո ես բազմիցս եմ ասել և հիմա էլ ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտութունը կարգավորված է։ Ադրբեջանն ինքնուրույն լուծեց այդ հարցը՝ և մարտի դաշտում, և բանակցությունների սեղանի մոտ»,- ասել է նա պետական AzTV-ի եթերում, տեղեկացնում է Interfax-ը։ Ըստ նրա՝ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ տարածքային միավորում չկա»։ «Հակամարտությունը լուծված է և ես կարծում եմ, որ այդ հարցին վերադառնալու անհրաժեշտություն չկա։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, ապա դա իր խնդիրն է»,- ասել է Ալիևը։ Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Մայիսի 10-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |