ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումներով

ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումներով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ և զսպվածության կոչ արել:

«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,-ասված է հայտարարության մեջ:

Մայիսի լույս 11-ի գիշերը մոտ 200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։Ի պատասխան իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի մոտ 130 թիրախի։

Հրթիռակոծումներն իրականացվում են Արևելյան Երուսաղեմում լարվածության աճին զուգահեռ, որտեղ բախումներ են ընթանում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Մայիսի 7-ին Տաճարի լեռան վրա և Շեյխ Ջարրահ թաղամասում, ըստ Իսրայելի դատարանի որոշման, իրականացվում էր պաղեստինցի արաբների մի քանի ընտանիքի արտաբնակեցում։ Այդ կապակցությամբ բախումներ և բողոքներ սկսվեցին։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---