ԱԳՆ․ ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը15 մայիսի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքը, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում: «Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման»,-ասվում է մեկնաբանության մեջ: ԱՄՆ-ն սադրիչ է որակել Ադրբեջանի գործողությունները և պահանջել դուրս բերել զորքը ՀՀ տարածքից, սակայն օգտագործել է «վիճելի տարածքներում» արտահայտությունը։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է», - ասել է Պետդեպի մամուլի ծառայության փոխղեկավար Ջալինա Փորթերը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |