Գեղարքունիքի մարզպետ․ Լարվածություն կա, չեմ կարող թաքցնել

Գեղարքունիքի մարզպետ․ Լարվածություն կա, չեմ կարող թաքցնել

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ կա լարվածություն։

«Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել, առավել ևս՝ գիտեք այսօրվա միջադեպի մասին, որը դատապարտելի է», - ասել է Սանոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ իրավիճակը սահմանի այդ հատվածում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ։

Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը հենց սկզբից չգերեվարեց հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորներին։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---