ՊՆ․ Տավուշում կրակոցներ չեն եղել, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը կրակային վարժանք է արել

ՊՆ․ Տավուշում կրակոցներ չեն եղել, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը կրակային վարժանք է արել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված կրակահերթերի մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, պարզաբանել են ՊՆ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նախարարությունից հավելել են նաև, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկն այդ ընթացքում ուսումնական կրակային վարժանք է անցկացրել:

Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի Բերդ քաղաքի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգություն է եղել, կրակոցներ են լսվել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի շրջանում:

Ավելի վաղ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հաստատել էր լուրը, թե հակառակորդը կրակոցներ է արձակել Չինարիում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը, սակայն, ասել էր, թե որևէ կրակոց չկա, գյուղում իրավիճակը հանգիստ է։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---