Իրանը 1991-ից ի վեր առաջին անգամ նավթ է արտահանել ԱՄՆ

Իրանը 1991-ից ի վեր առաջին անգամ նավթ է արտահանել ԱՄՆ

PanARMENIAN.Net - 2021-ի մարտին ԱՄՆ-ն 1991-ից ի վեր առաջին անգամ նավթ է ներմուծել Իրանից՝ օրական 33,000 բարել։ Այդ են վկայում ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալները։

1991-ին ԱՄՆ-ն օրական Իրանից 64,000 բարել նավթ էր ներկրում, իսկ 2020-ի հոկտեմբերին ներմուծել է օրական մոտ 36,000 բարել նավթամթերք, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ 1973-ի՝ տվյալների՝ ԱՄՆ-ն 1973-1979թթ․ կանոնավոր կերպով նավթ և նավթամթերք է ներկրել, հետո առաքումներն ավելի անկանոն են դարձել։ 1988-ի հունվարի 1-ին Իրանն օրական միայն 1000 բարել նավթ է առաքել ԱՄն, որից հետո ներմուծումը դադարել է ընդհուպ մինչև 1991-ի հուլիս։ Իրանը ևս 5 ամիս նավթ ու նավթամթերք է մատակարարել ԱՄՆ-ին, իսկ հետո առաքումները դադարել են ընդհուպ մինչև 2020-ի հոկտեմբեր։

2018-ի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ միջուկային գործարքից միակողմանի դուսր գալու մասին։ Խոսքը 2015-ին Իրանի և վեցյակի միջև կնքված գործողությունների պլանի մասին էր, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Այն ժամանակ Վաշինգտոնը հայտարարեց, որ նպատակ ունի իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի և կոչ էլ արել մյուս երկրներին հրաժարվել այդ գնումներից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---