ՄԻՊ․ Պահանջում եմ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը![]() 9 հունիսի 2021 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պահանջելով դադարեցնել գերիներին վերադարձի շահարկումը։ «Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ: Ուստի, բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը: Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»,-ասվում է գրառման մեջ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով գերիների հարցին, ասել է՝ տեսնում ես բանակցություններով չի ստացվում, դու էլ արա՝ 10-ին, 20-ին էլ դու վերցրու ու փոխանակի: «Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա, այն ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի․․․ Միշտ իր երեխաներին օգտագործել է իր փիառի համար, գոնե այս պարագայում օգուտ կունենանք, մի քանի տասնյակ զինվոր հետ կվերադառնա»,- ասել է նա: Ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու և որ համապատասխան մարմիններին հանձնարարվել է ադրբեջանական կողմին փոխանցել այդ առաջարկը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |