Սանասարյանը` Փաշինյանին․ Ձախողեցիք հեղափոխության օրակարգը18 հունիսի 2021 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, որը չի մասնակցել հունիսի 17-ի նախընտրական բանավեճին, ֆեյսբուքյան եթերով իր հարցերն է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ում հետ կցանկանար մասնակցել բանավեճի՝ հայտարարելով, որ իշխանությունը ձախողել է հեղափոխության օրակարգը։ Սանասարյանը կոչ է արել, որ քաղաքացները մերժեն և նախկին, և ներկա իշխանություններին, ու քվեարկեն «Ինքնիշխան Հայաստանի» օգտին: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ արդար չեն հեռուստաբանավեճի կազմակերպման սկզբունքները: «Մեզ հրավիրել էին նորաբաց կուսակցությունների հետ, որոնց մեծ մասի հետ մեծ հաշվով բանավեճ չունեինք: Բանավեճ ունեինք այն ուժերի հետ, որոնք ինչ-որ բան արել էին, իշխանություն էին ունեցել և չէին սպասարկել Հայաստանի շահերը»,-ասել է Սանասարյանը։ «Պարոն Փաշինյան, այս ժողովրդից ի՞նչ եք ուզում, կարծում եք՝ սա ձեզ համար ևս մեկ փորձադա՞շտ պետք է լինի: Երկրի այս թուլության թիվ մեկ պատասխանատուն դուք եք, դուք եք, որ ձախողեցիք ժողովրդին տված հեղափոխական օրակարգը»,- ասել է Սանասարյանը` նշելով, որ չարվեցին բարեփոխումներ: «Ինչո՞ւ բարեփոխումներ չկատարվեցին, վեթինգ չիրականացվեց, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց ուսումնասիրություն կատարեմ բանակում՝ գուցե դրա շնորհիվ պատերազմից առաջ կհասկանային՝ ինչ է անհրաժեշտ բանակին»,-ասել է նա: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |