ՀՀ-ում կորոնավիրուսի 55 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 55 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,661-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4530 դեպք կա, այլ պատճառով՝ 1101։

Ապաքինվել է ևս 52 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,250 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2780 մարդ:

Հուլիսի 5-ին կատարվել է 3655 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,209,287 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---