Արցախից ՀՀ տեղափոխված 14,000 անձ Կարմիր խաչից միանվագ 68,000 դրամ կստանա 9 հուլիսի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված 14,000 անձ Հայկական Կարմիր խաչիընկերության կողմից հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68,000 դրամ (ընդհանուր՝ 952 միլիոն դրամ)։ Միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ կառավարության ծրագրին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։ Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։ Միանալով կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2020 նոյեմբերից 2021 թվականի հունիս ամիսն ընդհանուր առմամբ տրամադրել է 1,718,523, 000 դրամ՝ աջակցելով 38,444 մարդու։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |