Ամերիաբանկը Euromoney-ի 2021թ. գերազանցության մրցանակ է ստացել՝ որպես ՀՀ-ում տարվա լավագույն բանկ15 հուլիսի 2021 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2021 թ. տարվա լավագույն բանկ մրցանակին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար: Կազմակերպիչների խոսքով, հաշվի է առնվել Բանկի շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, նորարարական բանկային ծառայությունների շարունակական ներդրումը, ռազմավարական փոխհարաբերությունները և թվայնացմանն ուղղված ակտիվ գործունեությունը: Euromoney ամսագրի այս անվանակարգում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվում արդեն 8-րդ անգամ: 2021թ․առանձնահատուկ էր այն առումով, որ մրցույթի մասնակցության համար ստացվել էին ռեկորդային թվով դիմումներ: Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մենք շատ հպարտ ենք, որ այսպիսի դժվար ժամանակներում արժանացել ենք այս հեղինակավոր մրցանակին: Չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, մեզ հաջողվեց վերահաստատել մեր դիմացկունությունն ու կայունությունը և պահպանել մեր բարձր ցուցանիշները: Մենք մշտապես հավատարիմ ենք մեր ռազմավարական նպատակներին ու շարունակելու ենք անել առավելագույնը` մեր միասնական նպատակների իրագործման համար»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |