ՀՀ-ում կորոնավիրուսի 187 նոր դեպք կա և 2 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 187 նոր դեպք կա և 2 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227,298-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4559 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։

Ապաքինվել է ևս 114 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,242 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3386-ի։

Հուլիսի 16-ին կատարվել է 5669 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,263,393 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---