Զինծառայող Ղազարյանի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը

Զինծառայող Ղազարյանի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանի մահվան փաստով քրգործ է հարուցվել։ Ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրգործ:

Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա. Ղազարյանը մահացել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---