Մինչև 5 մլն դրամ տուն կառուցելու համար՝ Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին![]() 19 հուլիսի 2021 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին տան կառուցելու համար պետության կողմից անհատույց մինչև 5 մլն դրամ կտրամադրվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այսօր հաստատել եմ կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները»,-ասվում է գրառման մեջ։ Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև 5 միլիոն դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։ Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինն Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |