ԱԺ նախագահի 3 թեկնածու է առաջադրվել

ԱԺ նախագահի 3 թեկնածու է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի առաջին նիստում, որի օրակարգում է խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը, Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու է առաջադրվել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանին։

Ընդդիմադիր խմբակցությունները ևս առաջադրել են իրենց թեկանծուներին։

«Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն ընտրվել են ԱԺ պատգամավոր։Նրանք կալանավորված են։

«Հայաստան» խմբակցության անդամները պահանջել են ազատ արձակել կալանավորված 2 անդամին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։

«Հայաստան» խմբակցության անդամները խորհրդարան են եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Դաշինքի անդամները կոչ են արել նախագահողին ապահովել դաշինքի կալանավորված անդամներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ԱԺ դահլիճում։

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ»։ ՔՊ-ն ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---