ԱԱԾ. Ադրբեջանցիների փակած՝ Կապան-Գորիս ճանապարհը բացելու ողղությամբ աշխատանքներ են տարվում

ԱԱԾ. Ադրբեջանցիների փակած՝ Կապան-Գորիս ճանապարհը բացելու ողղությամբ աշխատանքներ են տարվում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են, տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---