Վարչապետ․ Ադրբեջանն Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի հարավ տանող ճանապարհը27 օգոստոսի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, որից հետո արդեն ադրբեջանցիները փակեցին Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ «Սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հուսով եմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,-ասել է Փաշինյանը: Օգոստոսի 25-ի երեկոյան ադրբեջանցի զինծառայողները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ «Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել», - ասել Փաշինյանը՝ հավելելով, որ մեր ծառայությունները պետք է զգոն և ուշադիր լինեն։ Նա ընդգծել է, որ այդ ընթացքում «ամուր նյարդեր են պետք», քանի որ ՀՀ-ն խաղաղության օրակարգի իր ռազմավարական գիծն առաջ է տանելու։ Վարչապետն ասել է նաև, որ Սյունիքում ճանապարհների հետ ստեղծված իրավիճակը անկանխատեսելի չէր կառավարության համար և աշխատանք է տարվել և տարվում է նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։ «Մյուս կողմից, Էյվազլի և Չայզամի հատվածներում Ճանապարահի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ օրինակ կարող է դառնալ»,-ասել է Փաշինյանը։ Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ ՀՀ քաղաքացիներից ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |