Արգենտինան «Սպուտնիկ V»-ի կողմնակի ազդեցության մասին զեկույց է հրապարակել 4 սեպտեմբերի 2021 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Արգենտինան զեկույց է հրապարակել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստումների կողմնակի ազդեցության մասին։ Զեկույցում տեղեկություններ կան այդ երկրում կիրառվող բոլոր պատվաստանյութերի կողմնակի ազդեցության մասին։ Արգենտինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում կիրառում են ռուսական «Սպուտնիկ V»-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և չինական Sinopharm-ը։ Զեկույցը հիմնված է հուլիսի վերջի տվյալների վրա։ Առավել տարածված են երկրում «Սպուտնիկ V»-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն՝ կիրառվել է 11․37 մլն և 11․1 մլն դեղաչափ համապատասխանաբար։ Sinopharm-ի դեպքում կիրառվել է 9․7 մլն դեղաչափ, գրում է ՌԲԿ-ն։ Զանգվածային պատվաստումների 7 ամսում գրանցվել է 50, 400 հաղորդում կողմնակի ազդեցության մասին կամ 156․8 դեպք 100,000 պատվաստման կտրվածքով։ Խոսքը ESAVI (Events Supposedly Attributable to Vaccination or Immunization) դեպքերի մասին է, երբ կողմնակի ազդեցություն է գրանցվել պատվաստանյութի ներարկումից հետո, թեև պարտադիր չէ, որ դա պատճառահետևանքային կապ ունենա։ Ծանր դեպքերը, երբ հոսպիտալացման կարիք է եղել, կազմել են 1.99%՝ 1000 դեպք։ Կողմնակի ազդեցության մասին զեկույցների մեծ մասը ստացվել է «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ։ Կողմնակի ազդեցությունների 72%-ը գրանցվել է կանանց մոտ, իսկ բողոք ունեցողների միջին տարիքը կազմել է 42․4 տարի` երկու սեռերի դեպքում էլ։ «Սպուտնիկ V»-ից կողմնակի ազդեցությունը հիմնականում արտահայտվել է․ Գլխացավի կամ մկանային ցավերի տեսքով (136․2 դեպք` 100,000-ի կտրվածքով), Թեթև տենդի կամ մկանային և հոդային ցավերի տեսքով (128․5 դեպք` 100,000-ի կտրվածքով), Առանց տենդի տեղային ռեակցիայի տեսքով (26․9 դեպք` 100,000-ի կտրվածքով), Բարձր ջերմության (16․5 դեպք` 100,000-ի կտրվածքով), Ներարկման տեղում ցավի զգացողությամբ (11․4 դեպք` 100,000-ի կտրվածքով) և այլն։ «Սպուտնիկ V»-ի դեպքում ամենահազվադեպ կողմնակի ազդեցությունը եղել է․ - տեղային ադենոպատիան՝ լիմֆատիկ հանգույցների մեծացում (0․83 դեպք` 100,000-ի կտրվածքով), - անաֆիլաքսիան՝ ծանր ալերգիկ ռեակցիան տարբեր ախտանիշներով (0․10 դեպք` 100,000-ի կտրվածքով), - մետաղանման համը բերանի խոռոչում՝ (0․08 դեպք` 100,000-ի կտրվածքով), - հիպերտերմիան ՝ (0․05 դեպք` 100,000-ի կտրվածքով)։ Նաև 9 դեպք է գրանցվել, որոնք դասվել են անորոշների շարքին՝ կապը ներարկման հետ չի հաստատվել։ Արգենտինան գրանցել է «Սպուտնիկ V»-ին 2020-ի դեկտեմբերին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |