Տավուշում 16 տարվա վաղեմության կիսակառույցը վերածվել է բնակելի տան 7 սեպտեմբերի 2021 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ լուծվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի ընտանիքներից մեկի 16 տարվա վաղեմության խնդիրը. կիսակառույցը դարձել է հիշողություն: Մոտ 16 տարի Բաբայանների ընտանիքն ապրել է առանց բաժանարար պատերի՝ երկու սենյակում, կոմունալ հարմարությունների բացակայության և թշնամու արձակած «Գրադ» կայանքի ականներից ամբողջությամբ վնասված տանիքի պայմաններում՝ գրեթե բաց երկնքի տակ գտնվող կիսակառույցում։ Բաբայաններն իհարկե փորձել են բարելավել իրեն գնած կիսակառույցի պայմանները. նախաձեռնել են մասնակի վերանորոգում, ավելացրել հյուրասենյակ, խոհանոց, բաղնիք, սակայն սկսածն ավարտին հասցնել չեն կարողացել: Տարիներ անց էլ ֆինանսական խնդիրներին ավելացել է ևս մեկը. երիտասարդ տանտերը՝ զինվորական Վիլհելմը, 2015 թվականին, ականի պայթյունից կորցրել է ձախ ոտքը:
Արևի ու անձրևի տակ գտնվող կիսաքանդ շինության քայքայումը կանխվել է: Այն տուն դարձնելու հարցում, երիտասարդ ընտանիքին աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիների գործընկերներին հաջողվել է իրականություն դարձնել ևս մեկ ընտանիքի երազանք: «Նախկինում կիսաքանդված տուն էր: Տարիներ առաջ, թշնամու արձակած «Գրադի» արկերից վնասվել էր հարևանի տունն ու մեր կիսակառույցի տանիքը: Տեղումների ժամանակ, թասեր էինք դնում, բայց անձրևն ու ձյունը տուն էին լցվում: Այժմ ամեն ինչ այլ է. կիսակառույցը տուն է դարձել»,- ասել է տանտերը՝ Վիլհելմ Բաբայանը: Բաբայանները երկրից հեռանալու և օտար ափերում հացի խնդիր լուծելու հնարավորություն ունեցել են, սակայն դա համարել են վիճակը կարգավորելու՝ ժամանակավոր լուծում: Այսօր իրենց առջև կարևոր մեկ այլ նպատակ են դրել. բացահայտել երեխաների ներուժն ու հնարավորություն ստեղծել բազմակողմանի զարգանալու, կրթվելու համար: Նոր տունը լավատեսության հիմքեր է տվել նրանց: «Երբ մարդն ունենում է վճռականություն և չի կոտրվում կյանքի դժվարություններից` բոլոր նպատակները դառնում են իրագործելի։ Երբ ծանոթացա Ձեր ընտանիքի պատմությանը, նկատեցի, որ ո՛չ տարիների դժվար կյանքը, ո՛չ էլ պատերազմում ոտքը կորցնելը, չեն փոխել Ձեզ։ Ձեր ամրությունը, կամքն ու լավատեսությունը դարձել են լույս և նպաստել երազանքի իրականացմանը։ Ամուր մնացեք, շեն պահեք Ձեր տունն ու հայրենի գյուղը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են արձանագրում հանրապետության տարբեր մարզերում: Նախորդ տարվա ծրագրով տան տեր դարձած ընտանիքները բնակարանամուտ են նշում, իսկ ընթացիկ տարվա շահառուները պայմանագրեր են կնքում՝ երազանքներն օր առաջ իրականացված տեսնելու ցանկությամբ: Այս տարի նախատեսվում է աջակցել 84 ընտանիքի: Ցանկում կան այնպիսիք, որոնք, հանգամանքների բերումով, ստիպված են տուն կառուցելու դժվարին գործն սկսել երրորդ անգամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը |