ՀՀ-ում կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249,146-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 17 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5018 դեպք կա, այլ պատճառով՝ 1175:

Ապաքինվել է ևս 577 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 233,105 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 9848 է։

Սեպտեմբերի 12-ին կատարվել է 4178 թեստավորում, ընդհանուր առմամբ 1616, 849 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---