Միրզոյանն ու Կարապետյանը ՀԱՊԿ նիստին չեն մեկնել օդանավի անսարքության պատճառով15 սեպտեմբերի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նույն՝ օդանավի անսարքության պատճաոռվ, Դուշանբե չի մեկնել նաև պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, գրում է Aysor.am-ը։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ Միրզոյանը մեկնելու է Դուշանբե։ «Բայց նա Դուշանբե մեկնելու է, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - ասել է Հունանյանը։ Նախարարի մամուլի խոսնակն ասել է, որ օդանավը եղել է քաղաքացիական։ Այլ մանրամասներ Հունանյանը չի ներկայացրել։ ՀՀ-ն ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստում ներկայացրել է միայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ընթերցեք նաև․ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ում․ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |