ՀՀ տարածքում ՀԱՊԿ վարժանք կանցկացվի22 սեպտեմբերի 2021 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-28-ը ՀՀ տարածքում ՀԱՊԿ ԱԱՀՈւ (Արագ արձագանքման հավաքական ուժերի) անդամ երկրների ներքին գործերի և հատուկ ծառայությունների թմրանյութերի շրջանառության դեմ պայքարող ծառայությունների հատուկ ստորաբաժանումների «Որոտ-2021» հատուկ վարժանք կանցկացվի։ Առաջին փուլում ՀԱՊԿ անդամ պետությունների և ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներն առաջադրանքներ են կատարելու լեռնային բարդ տեղանքում։ Օպերատիվ կազմի հետ անցկացվելու է նաև հրամանատարա-շտաբային վարժանք՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով, ասվում է կազմակերպության կայքում։ Ուսումնական խնդիրների կատարման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և ՀՀ սահմանապահ զորքերի հետ համատեղ կաշխատեն փոխգործակցության հմտությունների մշակման վրա, մարտականին առավելագույնս մոտ պայմաններում հատուկ գործողությանը մասնակցելու փորձ և հմտություններ ձեռք կբերեն։ Երկրորդ փուլում մարտական զենքից տակտիկական հրաձգության վարժանքներ կանցկացվեն, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների համատեղ օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողություններ կանցկացվեն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |