ՀՀ-ում կորոնավիրուսի 906 նոր դեպք է գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 906 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256,554-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 18 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5216 դեպք կա, այլ պատճառով՝ 1199:

Ապաքինվել է ևս 672 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 238,527 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,612 է։

Սեպտեմբերի 23-ին կատարվել է 6221 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,676,198 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---