ՀՀ-ի հրեաները, ռուսները, ասորիները, եզդիները Գառնիում կներկայացնեն ազգային պարերը և խոհանոցը

ՀՀ-ի հրեաները, ռուսները, ասորիները, եզդիները Գառնիում կներկայացնեն ազգային պարերը և խոհանոցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի ՀՀ ազգային փոքրամասնություններին նվիրված «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող միջոցառում։

Միջոցառումը կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում։

Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, լուսանկարների ցուցադրությամբ էլ՝ այցելուները կծանոթանան ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգությանը։ Կներկայացվեն նաև ազգային պարերը, խոհանոցը։

Միջոցառման նպատակն է վերհանել, արժևորել ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանման կարևորությունը պետական և միջազգային հարթակում, տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում։Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում, որի ընթացքում կհնչի դասական երաժշտություն՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---