Եվրատեսիլը՝ Հայկոյի մասին․ «Միշտ կլինես մեր սրտերում»29 սեպտեմբերի 2021 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարվել ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի։ «Ցավում ենք՝ իմանալով հայ արտիստ Հայկոյի մահվան մասին։ Հայկոն ներկայացրել է իր երկիրը Եվրատեսիլում 2007 թվականին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականն իր Anytime You Need հուզիչ բալլադով։ Դու միշտ կլինես մեր սրտերում»,- ասվում է գրառման մեջ։ Եվրատեսիլի էջում նաև մի հատված է ներկայացված երգչի եվրատեսիլյան կատարումից։ Երգիչ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նա ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |