«Արեգի»․ Արևի ջերմությամբ ստեղծված Հայաստանի համը 4 հոկտեմբերի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Արեգի» արտադրամասում հնարավոր է չիր ստանալ հայկական բոլոր բարիքներից. չորացնում են, վերամշակում հայկական արևահամ մրգերն ու բանջարեղենը։ Արևահամ Հայաստանի բարիքներն այստեղ են՝ արևով համեմված ծիրան, սալոր, դեղձ, լոլիկ, բազուկ և նույնիսկ գետնախնձոր։ Ընկերության համահիմնադիր Անահիտ Ղարիբյանն արտադրությունը հիմնել է ամուսնու և ընկերների հետ։ Արագածոտնում գործող «Արեգին» ընդամենը մեկ տարեկան է, բայց արդեն ակտիվացրել է համայնքի կյանքը, ստեղծել աշխատատեղեր տեղացիների համար։
Պատրաստում են մրգաչրեր, չիպսեր, չորացրած բանջարեղեն և տարատեսակ համեղ և օգտակար անուշեղեն։ «Արեգիի» արտադրանքում բացառված է շաքարավազն ու հավելյալ նյութերը։ 80-ից ավելի տեսականին մշտապես թարմացվում է. շոկոլադապատ ասորտիներ, չրեր և տարբեր չիպսեր՝ անգամ սմբուկի և պանրի։ Արտադրությունը ստեղծելիս համադրել են հայկական ավանդական չրի պատրաստման գործընթացը նորարարական մոտեցումներով և ժամանակակից սարքավորումներով, ինչն արտադրանքը մրցունակ է դարձնում միջազգային շուկայում։
Արտադրության գործընկերներն Ակբա բանկն ու ԱԳԲԱ Լիզինգն են։ «Առաջին մտահաղացումն իրականացնելուց հետո հասկացանք, որ ներդրումների կարիք ունենք: Գործընկերներ Ակբա բանկի ու ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսական աջակցությամբ ձեռք ենք բերել մեր առաջին՝ հայկական արտադրության էլեկտրական սարքավորումները: Դրանից հետո սկսեցինք ինտենսիվ չրագործության փուլը։ ԱԳԲԱ Լիզինգի աջակցությամբ հնարավոր եղավ նաև կապիտալ ներդրում անել ոչ միայն սարքավորումները ձեռք բերելու համար, այլ նաև մթերման ծախսերը իրականացնելու համար, ինչը մեծ օգնություն էր մեզ համար»,-նշել է ընկերության համահիմնադիր Անահիտ Ղարիբյանը։
Սարքավորումների ներդրմամբ արտադրության քանակը բազմապատկվել է և դեռ մեծանալու տեսլական ունի։ Առայժմ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, շուտով նաև Եվրոպա և ԱՄՆ։ Ընկերությունը ստացել է միջազգային որակի կառավարման համակարգերի ISO հավաստագիր, ինչը հնարավորություն կտա հայկական արտադրանքը ներկայացնել դրսի շուկայում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |