Իրանի ԱԳ նախարարը՝ Մոսկվայում․ Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների հետ սադրիչ են

Իրանի ԱԳ նախարարը՝ Մոսկվայում․ Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների հետ սադրիչ են

PanARMENIAN.Net - Թեհրանում որպես սադրիչ են գնահատում Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների մասնակցությամբ։ Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մոսկավյում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանը 6 զորավարժություն է անցկացրել տարբեր երկրների հետ՝ դա, անշուշտ, սադրիչ գործողություն է, թեև կախված է յուրաքանչյուր երկրի որոշումից»,-ասել է նա։

Ըստ իրանցի նախարարի, այդ զորավարժությունների ակտիվացումը «տարածաշրջանում լավ զգացողություններ չի առաջացնում», գրում է Interfax.ru-ն։

«Իրանը վերջին շրջանում մի քանի զորավարժություն անցկացրել է, սակայն մենք դիվանագիտական միջոցներով տեղեկացրել ենք տարածաշրջանի բոլոր երկրներին»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ «այդ զորավարժությունների էությունը եղել է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ուղրեձը, ոչ՝ հակառակը»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է․ «Մենք դեմ ենք, որպեսզի այստեղ ռազմական ակտիվությունն աճի, դեմ ենք, որ որևէ զորավարժություն սադրիչ բնույթ կրի։ Կան մտահագություններ, որոնք նաև Ադրբեջանն է հայտնում մեր իրանցի բարեկամների վերջին զորավարժությունների առնչությամբ, որ անցկացվել են սահմանին»։

Լավրովի հետ հանդիպումից առաջ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Լավրովի հետ հանդիպմանը մտադիր են հստակեցենել դիրքորոշումները Հարավային Կովկասում ընթացող գործընթացների մասին։ «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխմանը»,-ասել էր նա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---