Գրականության Նոբելյան մրցանակը` տանզանիացի գրող Աբդուլռազաք Գուրնային 7 հոկտեմբերի 2021 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է տանզանիացի գրող Աբդուլռազաք Գուրնային։ Այդ մասին հայտարարել է Շվեդական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։ Աբդուլռազաք Գուրնան արաբական ծագումով տանզանցիացի գրող է, որն այժմ բնակվում է Մեծ Բրիտանիայի հարավում։ Նա Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 1968-ին՝ այժմ Տանզանիայի մաս կազմող Զանզիբարում հակաարաբական տրամադրությունների աճով պայմանավորված, գրում է ՏԱՍՍ-ը։ Մրցանակը նրան է շնորհվել «մշակույթների ու մայրցամաքների հորձանուտում փախստականների ճակատագրերի և գաղութատիրության հետևանքների անզիջում և զգացական մերկացման համար»։ Գուրնան 10 վեպի և մի շարք պատմվածքների հեղինակ է, որոնց կենտրոնական թեման փախստականների բարդ ճակատագիրն է։ 1994-ին նրա «Դրախտը» (Paradise, 1994) վեպն ընդգրկվել է Բուքերյան մրցանակի կարճ ցանկում, որը շնորհվում է Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում հրատարակված լավագույն անգլալեզու վեպի համար։ 2001-ին նա Los Angeles Times-ի մրցանակներից մեկի հավակնորդն էր «Ծովի մոտ» (By the Sea, 2001) վեպի համար։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |