ՀՀ-ում կորոնավիրուսի 1863 նոր դեպք է հաստատվել և 42 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1863 նոր դեպք է հաստատվել և 42 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1863 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 280,294-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 42 դեպք է գրանցվել, 41-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5754 դեպք կա, այլ պատճառով՝ 1233:

Ապաքինվել է ևս 935 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 253,146 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 20,161 է։

Հոկտեմբերի 14-ին կատարվել է 19,360 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,874,598 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---