ԱԱԾ-ն հերքել է Փելա սար տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու լուրերը18 հոկտեմբերի 2021 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ հակսարական տեղեկությունները։ «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ Factor.am-ին ասել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փելա սարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժխտել է այդ լուրը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |