ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 2603 նոր դեպք է գրանցվել21 հոկտեմբերի 2021 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2603 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288,906-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 37 դեպք է գրանցվել, 32-ը՝ կորոնավիրուսից և մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5902 դեպք կա, այլ պատճառով՝ 1243: Ապաքինվել է ևս 827 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 257,352 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 24,409 է։ Հոկտեմբերի 20-ին կատարվել է 14,928 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,940,194 թեստ է արվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |