3.8 մագնիտուդով երկրաշարժ` Բավրայից 9 կմ արևելք

3.8 մագնիտուդով երկրաշարժ` Բավրայից 9 կմ արևելք

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով 17։04-ին) Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---