ՀՀ-ում հոկտեմբերի 24-ի դրությամբ 2-րդ դեղաչափով 210,247 քաղաքացի է պատվաստվել

ՀՀ-ում հոկտեմբերի 24-ի դրությամբ 2-րդ դեղաչափով 210,247 քաղաքացի է պատվաստվել

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677,032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466,785, երկրորդ` 210,247։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում իրականացվել է «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության արտադրության 620,400 դեղաչափ պատվաստանյութ նվեր կստանա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---