7% տնտեսական աճ՝ 2022-ի բյուջեով․ Կապիտալ ծախսերը կավելանան 55%-ով25 հոկտեմբերի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ, իսկ կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով՝ կազմելով 347 մլրդ դրամ։ Այդ մասին ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Նա հավելել է, որ 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է, քանի որ, չնայած 2021-ի մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, այնուամենայնիվ, տնտեսությունը գերազանցում է աճի համար 2021-ի համար կանխատեսումները: Փաշինյանը հավելել է, որ տարեվերջին արդյունքներն ավելին կարող են լինել։ Նա նշել է նաև, որ մեկնարկել են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից «ուժեղ մետալուրգիայի և մետաղի վերամշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»։ Վարչապետը նաև հայտարարել է, որ 2021-ի սեպտեմբերին Հայաստանում վճարվող աշխատատեղերի թվի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ 651,141 վճարվող աշխատատեղ: Փաշինյանն ասել է նաև, որ 2022-ի պետբյուջեի եկամուտներն ըստ նախագծի՝ կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ 17 %-ով է ավելի է։ 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթություննեերի վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածնքերի զարգացում, կրթության և գիտության արդիականացում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա |