Պակիստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անում

Պակիստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անում

PanARMENIAN.Net - Պակիստանն ու Թուրքիան համատեղ ACES Meet 2021-22 զորավարժություններ են անցկացնում՝ երկու երկրի ՌՕՈւ մասնակցությամբ։ Դրանք անցնում են Պակիստանի օպերատիվ ավիաբազայում։

Որպես դիտորդներ հրավիրված են Մեծ Բրիտանիայի և Ուզբեկստանի ՌՕՈւ ներկայացուցիչները, գրում է Haqqin.az-ը։

Զորավարժությունների նպատակն է ՌՕՈւ մարտավարության հղկումը, մարտական ներուժի բարձրացումը և օպերատիվ համատեղելիության հզորացումը։

Զորավարժություններ է այցելել Պակիստանի ՌՕՈւ շտաբի պետ, ավիացիայի մարշալ Զախիր Ահմեդ Բաբար Սինդխուն։ Նա նշել է, որ զորավարժությունները եզակի են, քանի որ մասնակից օդուժն ունի մարտական գործողությունների հարուստ փորձ։

2021-ի սեպտեմբերին Բաքվում անցկացվեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» առաջին համատեղ զորավարժությունները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---