Արմավիրում ՔՊ-ից բացի այլ ուժ չի առաջադրվել

Արմավիրում ՔՊ-ից բացի այլ ուժ չի առաջադրվել

PanARMENIAN.Net - Արմավիրում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բացի, այլ ուժ չի առաջադրվել, գրում է «Հայկական ժամանակը»։

Դեկտեմբերի 5-ին ՀՀ 30-ից ավելի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկն Արմավիրի մարզի Արմավիր համայնքն է։

Տեղեկությունը հաստատել է նաև Արմավիրում ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը, որը նաև Արմավիրի գործող քաղաքապետն է։

Խուդաթյանն Արմավիրի քաղաքապետ էր ընտրվել 2018-ին։ Ընտրություններին մասնակցած 9937 քաղաքացուց 6693-ը քվեարկել էր նրա օգտին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---