«Հայաստան»․ Սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում

«Հայաստան»․ Սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արտաքին վտանգները չեզոքացնելու, Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը բացառելու, ներքին կյանքում համերաշխություն հաստատելու, հայությունը համախմբելու նպատակով սկզբնավորում է համազգային դիմադրություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։

Նշվում է, որ հայտարարությունն ընդունվել է, հիմք ընդունելով հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայաստանի անկախության և ԼՂՀ հռչակման մասին հռչակագրերը, վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի անքակտելի իրավունքներն ու կենսական շահերը պաշտպանելու հանձնառությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ այս իշխանությունն աղետաբեր է Հայաստանի, Արցախի ու հայության համար, պարտության խորհրդանիշ ուժը չի կարող խաղաղություն, արժանապատվություն, զարգացում ապահովել և իշխանությունը պահելու համար իշխող ուժը պատրաստ է գնալ նորանոր զիջումների և ինքնիշխանության կորստի։

Նշվում է, որ անհրաժեշտ է վերականգնել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը, և, որ ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով, չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ։

Հայտարարության մեջ ասվում է, որ նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը։ «Սա մեկ ուժի, մեկ դաշինքի դիմադրություն չէ, յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է։

Մինչև հաղթանակը՝ այս պայքարը կարող է մեկ շաբաթ կամ ամիսներ տևել։ Սա ենթադրում է յուրաքանչյուրիս հետևողական, ամենօրյա աշխատանք և գործողություն։

Մենք սկսում ենք կազմակերպվել։ Մեր ներկայությունն Ազգային ժողովում ծառայելու է դիմադրության հզորացմանը։ Պահը հասունացավ՝ պայքարը կտեղափոխենք միայն փողոցներ ու հրապարակներ։

Պարտության խրհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։ Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։

Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդն ապրելու է արդար, ուժեղ երկրում։ Հայ մարդն աշխարհում քայլելու է գլուխը բարձր»,-ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 8-ի երեկոյան Ազատության հրապարակում տեղի է ունեցել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---